211652_close_icon
views-count4003 դիտում article-date 17:09 24-06-2017

Քաթարը հրաժարվել է կատարել արաբական երկրների ներկայացրած 13 պահանջները

Քաթարի իշխանությունները հայտարարել են, որ հարևան պետությունների ներկայացրած պահանջներն անընդունելի են և անիրագործելի, հայտնում է Reuters-ը։ «Պահանջներով ցուցակը հաստատում է այն, ինչի մասին Քաթարը ամենասկզբից նշել է; Անօրինական շրջափակումը ոչ մի կապ չունի ահաբեկչության հետ։ Այն ուղղված է Քաթարի ինքնիշխանության սահմանափակմանը և մեր ներքին քաղաքականությանը միջամտելուն»,-ասել է Քաթարի կառավարության մամուլի քարտուղար, շեյխ Սաիֆ ալ-Թանին։ Նրա խոսքով՝ կառավարությունն ուսումնասիրում ներկայացված ցուցակը և պատասխան պատրաստում։

Նմանատիպ նյութեր