211652_close_icon
views-count48988 դիտում article-date 09:19 05-07-2017

Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի ձեռնարկած հարձակումներից հետո. ՊԲ-ն տեսանյութ և ձայնագրություն է հրապարակել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեսանյութ և ձայնագրություն է տարածել, որոնցում երևում է, որ հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ: Ուշադրություն դարձրեք էկրանին ֆիքսված ժամանակացույցին: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն: Ձեզ ներկայացվող ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ: Վերջինս, սովորության համաձայն, այն տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը»: Ավելի վաղ ԱՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: [color=#EF2929]Արցախի ՊԲ-ն դիմել էր պատասխան գործողությունների, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը կորուստներ էր կրել[/color]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր