6096 դիտում
10:28 05-07-2017
Երեկ Միացյալ Նահանգներում նշում էին ամերիկյան երազանքի օրը. «Ամերիկայի ձայն»
Հուլիսի 4-ին Միացյալ Նահանգներում նշում են ԱՄՆ-ի ծննդյան տարեդարձը՝ Անկախության օրը: Այս տարի նույնպես ազգային տոնակատարությունների անբաժան մասն են կազմում համերգային ծրագրերը, շքերթներն ու հրավառությունը:
Հուլիսի 4-ին, ԱՄՆ ի ծննդյան օրը, Վաշինգտոնի Կապիտոլիումի մերձակա փողոցները անվտանգության նկատառումներով բաց են միայն հետիոտների համար:
Չնայած Թրամփի նախագահության անցած 6 ամսիների ընթացքում առաջացած հասարակական բևեռեցմանն ու ներքաղաքական լարված մթնոլորտին՝ Վաշինգտոնի հյուրերը խանդավառությամբ սպասում են ԱՄՆ-ի անկախության օրվան նվիրված միջացառումներին և ավանդական դարձած հրավառությանը:
«Նախագահը շատ կոշտ բնավորություն ունի ու մենք՝ դեմոկրատներն ու հանրապետականները, ներկայումս բարիադրացիական հարաբերությունների մեջ չենք»,- գտնում է պուերտոռիկացի Մարանգելին:
«Թրամփը ջանք չի խնայում փակ դռների հետևում հարցերը գլուխ բերելու ուղղությամբ: Կարծում եմ մարդիկ շուտով կսկսեն նկատել այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում: Հուսով եմ մի քանի տարի հետո մեր երկիրը նորից ոտքի կկանգնի»,- ասում է Նյու Յորք նահանգի Լանքաստեր քաղաքից Մայք Ռեփկան:
«Երկու կողմերն էլ պայքարում են, բայց ամեն ինչ լավ է՝ բոլոր ամերիկացիների համար», - ասում է Մայքը Չիկագոյից:
Անկախության օրը նշում են ամերիկյան երազանքի օրը:
«Կարծում եմ ազատատենչ ժողովրդի արժեքներն իրական են, և նպատակները միշտ էլ կարող ես կյանքի կոչել, եթե ունես դրա տեսլականն ու իրագործելուհամար անհրաժեշտ ներուժը: Սա է այս երկրի յուրահատկությունը»,- կարծում է Շեքար Բոչան Նյու Ջերզի նահանգից:
«Մարդկանց թվում է, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է, բայց, երբ տեսնում ես՝ ինչ է կատարվում աշխարհում, ամեն ինչ այդքան էլ վատ չէ»:
Այնուամենայնիվ, Անկախության օրը ԱՄՆ-ում ազգային տոն է: Մարդկանց մեծ մասը այս օրը անցկացնում են իրենց ընտանքիների, հարազատների և մտերիմների հետ: Եվ, իհարկե, ինչ Անկախության օր առանց շքերթի, երաժշտության և հրառավռության:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3928111.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
1579 դիտում
10:59 03-05-2022
Դուք ունեք ուժեղ և իրական բարեկամ և գործընկեր Միացյալ Նահանգներում. Բլինքենը՝ Միրզոյանին․ «Ամերիկայի ձայն»
2448 դիտում
10:49 28-10-2019
փոխիր աշխարհը. Արամի երազանքի ճանապարհը. ՄԻՊ-ը ներկայացրել է դպրոցական Արամի երազանքի մասին պատմող տեսանյութ
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»