211652_close_icon
views-count1180 դիտում article-date 11:47 07-12-2024

Նիկոլ Փաշինյանն իրեն անպարտելի է զգում, որովհետև կարողացել է ձևավորել իր երազանքի «սեփական թիմն» ու իր երազանքի «արմատական ընդդիմությունը»․ ՉԻ

Երևի քչերը նկատեցին, որ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հրապարակային էկզեկուցիան և Ալեն Սիմոնյանի՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն ուղղված «Լևոն ջան, կասե՞ս ինչքան փող ունեք, Արցախի՞ց էիք բերել այդ գումարները» հարցերը, մեծ հաշվով, «նույն օպերայից» էին։ Որովհետև բացահայտեցին այն մեխանիզմը, որով Նիկոլ Փաշինյանը պահպանում է իր միանձնյա իշխանությունը՝ նույն հնարքը կիրառելով և՛ սեփական թիմակիցների, և՛ խորհրդարանական իբր արմատական ընդդիմության դեմ։ Եվ իսկապես էլ՝ մեծ տարբերություն չկա «Հովի՛կ, մենք քո մասին ինչ ասես գիտենք, հանգիստ վեր ընկի տեղդ, թե չէ աշխարհով մեկ խայտառակ կանենք ու վերջում էլ քրեական գործ կհարուցենք» արդեն իսկ կիսով չափ իրականացված սպառնալիքի և «Լևո՛ն, մենք քո և ձեր ընտանիքի մասին ամեն ինչ գիտենք, թալանած միլիարդների մասին էլ գիտենք, Պողոս Պողոսյանի սպանության մասին էլ, մարտի 1-ի մասին էլ, այնպես որ՝ հանգիստ վեր ընկի տեղդ ու ավել-պակաս դուրս մի տուր» հայտարարության միջև։

Երկու դեպքում էլ մեխանիզմը նույնն է՝ կոմպրոմատներ, շանտաժ և լիակատար հնազանդության պարտադրանք։ Այ դրա համար էլ Նիկոլ Փաշինյանն իրեն անպարտելի է զգում։ Որովհետև կարողացել է ձևավորել իր երազանքի «սեփական թիմն» ու իր երազանքի «արմատական ընդդիմությունը»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

Նմանատիպ նյութեր