3026 դիտում
16:33 06-07-2017
Կերաշխավորվի հավաքների ազատության հիմնական իրավունքի պատշաճ իրացումը
Գործադիրը հավանություն է տվել ««Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ ՀՀ սահմանադրությանը և վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանող օրենսդրություն, որը հնարավորություն կտա երաշխավորել հավաքների ազատության հիմնական իրավունքի պատշաճ իրացումը:
Օրինագծով հավաքների ազատության սահմանափակումների նպատակները համապատասխանեցվել են Սահմանադրությամբ նշված նպատակներին:
Պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հստակեցնելու համար կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման նպատակն է ապահովել պատժի կրումը խոչընդոտող ծանր հիվանդություններ ունեցող անձանց պատժի հետագա կրումից ազատելու ընթացակարգի կանխատեսելիությունը, արդյունավետությունն ու ներքին հակասությունների բացառումը: Հիվանդությունների ցանկը ներառում է այն ծանր հիվանդությունները, որոնց պատճառով առաջացած առողջական բացասական հետևանքները և տառապանքը պատժի կրումը դարձնում են անհնար, և որպես կանոն այդ հիվանդությունների ընթացքը ունենում է լետալ (մահացու) ավարտ: Ցանկը 2006թ.-ից հետո չի լրամշակվել, ուստի անհրաժեշտություն էր առաջացել այն հստակեցնել և համապատասխանեցնել առողջապահության բնագավառում որպես բժշկական վիճակագրության և դասակարգման հիմք հանդիսացող Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգմանը:
Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում` հացադուլ իրականացնող անձանց պահման պայմանների, նրանց հետ տարվող աշխատանքների և առանձնահատկությունները հստակեցնելու, կանոնակարգելու նպատակով: Արդյունքում, վկայակոչված միջազգային չափանիշներին համապատասխան, կսահմանվեն, թե ով է համարվում հացադուլ իրականացնող անձ, ինչ ընթացակարգով է հացադուլ իրականացնելու փաստն արձանագրվում, ինչ գործողություններ են անհրաժեշտ կատարել հացադուլ իրականացնելու փաստի արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է հացադուլ իրականացնող անձը պահվի, ինչպես նաև հացադուլ իրականացնելու գործընթացին առնչվող այլ առանձնահատկություններ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1015 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
979 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին
748 դիտում
09:59 01-02-2025
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ապագան. «ՏԵՂորոշում»․ «Ամերիկայի ձայն»