7338 դիտում
23:45 06-07-2017
Արևմուտքը երբեք չի պարտվելու, մեր արժեքները ամուր են լինելու, մեր քաղաքակրթությունը՝ մնայուն. Դոնալդ Թրամփ. «Ամերիկայի ձայն»
«Արևմուտքը երբեք չի պարտվելու: Մեր արժեքները ամուր են լինելու, մեր ժողովուրդները՝ բարգավաճ և մեր քաղաքակրթությունը՝ մնայուն»:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրային ելույթը Վարշավայի Կրասինսկիի հրապարակում շատերի գնահատմամբ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի առաջին գլոբալ կոչն էր Եվրոպայի և ամբողջ աշխարհի մարդկությանը: Նրա խոսքով, Արևմուտքն այսօր կազմել է պատմության մեջ հզորագույն դաշինքը: Դաշինք, որը խարսխված է մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի վրա.
«Մեր կյանքի կենտրոնում են հավատքը և ընտանիքը, մենք մարտահրավեր ենք նետում ամեն ինչին, մենք ցանկանում ենք բացահայտել ամեն ինչ, որպեսզի ավելի լավ ճանաչենք ինքներս մեզ: Եվ ամենից շատ մենք գնահատում ենք յուրաքանչյուր մարդկային կյանքի արժեքը, յուրաքանչյուր մարդու իրավունքները և յուրաքանչյուր ոգու ազատության ցանկությունը: Ահա թե ովքեր ենք մենք: Սա է մեր քաղաքակրթությունը»:
ԱՄՆ-ի նախագահի խոսքով, այսօր քաղաքակիրթ աշխարհի առջև ծառացել են նոր վտանգներ.
«Մեր դեմ է դուրս եկել մի մռայլ գաղափարախոսություն, որը փորձում է ամբողջ աշխարհում ահաբեկչություն և ծայրահեղականություն սերմանել: Ամերիկան և Եվրոպան ահաբեկչական հարձակումների են ենթարկվում, սակայն, մենք դրան վերջ կդնենք»:
Քաղաքակիրթ աշխարհի համար մեկ այլ վտանգ են ներկայացնում քարոզչության ու կիբեր պատերազմների նոր դրսևորումները: Այս կապակցությամբ Դոնալդ Թրամփը դիմեց իր ռուսաստանցի գործընկերոջը.
«Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել ապակայունացնող գործողությունները Ուկրաինայում և ամենուր, դադարեցնել Սիրիայի և Իրանի թշնամական վարչակարգերի նկատմամբ աջակցությունը և փոխարենը միանալ պատասխանատու պետությունների հանրությանը, պայքարել ընդհանուր թշնամիների դեմ և պաշտպանել քաղաքակրթությունը»:
Նախագահ Թրամփը վերահաստատեց նաև ԱՄՆ-ի նվիրվածությունը ՆԱՏՕ-ի պայմանագրի հիմնարար 5-րդ կետին, որը նախատեսում է դաշնակիցների պաշտպանություն ցանկացած հարձակման դեպքում.
«Միացյալ Նահանգները ոչ միայն խոսքով, այլև գործով է ապացուցել 5-րդ կետին իր նվիրվածությունը»:
Արժեքները, սակայն, պաշտպանում են ոչ միայն զենքի և տնտեսության, այլև՝ ոգու ուժի միջոցով, հիշեցրեց Դոնալդ Թրամփը:
«Մենք կարող ենք ունենալ խոշորագույն տնտեսությունը և երկրագնդում ամենամահացու զենքերը, սակայն, եթե մենք չունենանք ամուր ընտանիքներ, ամուր արժեքներ, մենք թույլ կլինենք և չենք գոյատևի»:
Այդ իսկ պատճառով իր ելույթում նախագահ Թրամփը կոչ արեց ժողովուրդներին առաջին հերթին հիշել և պահպանել սեփական պատմությունն ու ինքնությունը.
«Եթե մենք չմոռանանք, թե ովքեր ենք մենք, մեզ անհնարին կլինի հաղթել»:
Լեհաստանից նախագահ Թրամփը մեկնեց Գերմանիա, որտեղ սկսվում է աշխարհի 20 ամենազարգացած երկրների գագաթաժողովը:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3930833.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
4912 դիտում
11:33 19-09-2017
Մեր նպատակն է ծառայել մարդկանց, ովքեր տառապում են աղքատությունից. Դոնալդ Թրամփ. «Ամերիկայի ձայն»
8197 դիտում
09:50 17-03-2018
Տխուր իրավիճակ է. դրա հետևում ռուսներն են. մի բան, որ այլևս երբեք չպետք է տեղի ունենա. Թրամփ. «Ամերիկայի ձայն»
2293 դիտում
09:37 25-03-2022
Մենք պաշտպանում ենք մեր և ձեր ընդհանուր արժեքները. Զելենսկի․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
847 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
691 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը