211652_close_icon
views-count5622 դիտում article-date 10:11 11-07-2017

Նախարարները հերթով կգնան արձակուրդ՝ իրենց տեղը զիջելով փոխնախարարներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանք­ները. ազգընտիրներն էլ կկարողա­նան վայելել իրենց հանգիստը, մինչ աշնանային նստաշրջան: Սակայն, ի տարբերություն պատգամավորների, այս անգամ ևս ամբողջ ամառվա ըն­թացքում կառավարության նիստերը կշարունակվեն, պարզապես նախարարները հերթով կգնան արձակուրդ՝ իրենց տեղը ժամանակավոր զիջելով փոխնախարարներին, ովքեր էլ նաև կմասնակցեն կառավարության նիս­տերին: «Ժողովուրդը» պարզեց, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծ­վիկ Մինասյանն արձակուրդ կմեկնի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 4-ը, կառավարությանն առընթեր Պետա­կան գույքի կառավարման վարչու­թյան պետ Արման Սահակյանն օգոս­տոսի 1-15-ը կմեկնի չվճարվող արձա­կուրդի: Իսկ ՀՀ ֆինանսների նախա­րար Վարդան Արամյանն արձակուրդ կմեկնի Մինասյանից անմիջապես հե­տո՝ օգոստոսի 4-ից մինչև 18-ը նե­րառյալ: Եվ այսպես՝ ամբողջ կազմը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր