1596 դիտում
09:25 25-09-2020
Պոպուլիստական ուժերը հետ են մղվելու՝ իրենց տեղը զիջելով կարող քաղաքական ուժերին․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Վերջին տարիներին աշխարհի մակարդակով պոպուլիզմի աճ է նկատվում։ Այսինքն՝ տարբեր երկրների քաղաքական համակարգերում կարևոր դեր են սկսել խաղալ պոպուլիստական քաղաքական ուժերը, որոնք, օգտագործելով հանրության ներսում եղած դժգոհությունները, կարողացել են հայտնվել խորհրդարաններում կամ էլ իշխանության գալ։ Քաղաքագետների որոշ մասը համոզված է, որ կորոնավիրուսային ճգնաժամը առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի պոպուլիստական ուժերը ավելի մեծ ազդեցություն ձեռք բերեն քաղաքական համակարգի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճգնաժամային իրավիճակում հանրությունը կարող է նախապատվությունը տալ այն քաղաքական ուժերին, որոնք ամենից ժողովրդահաճո խոստումներն են տալիս։
Միևնույն ժամանակ գոյություն ունի նաև հակադիր տեսակետը, որ ճգնաժամը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ պոպուլիստական քաղաքական ուժերը հետ են մղվելու՝ իրենց տեղը զիջելով կարող քաղաքական ուժերին, որովհետև հանրությունը սկսել է իրավիճակը գնահատել ռեալ իրողությունների և քաղաքական ուժերի աշխատանքի հիման վրա։ Պոպուլիզմի խնդիրն առկա է նաև Հայաստանում։ Ինչպես գիտենք, Փաշինյանն ու իր թիմակիցները հանրության դժգոհությունների ֆոնին պոպուլիստական խոստումների միջոցով կարողացան իշխանության հասնել։
Սակայն իշխանության հասնելուց հետո նրանց գործելաոճում փոփոխություն տեղի չունեցավ. նրանք շարունակեցին գործել պոպուլիզմի ոգուն հավատարիմ։ Խնդիրն այն է, որ երկրի զարգացման ուղղությամբ առանց էական աշխատանքներ տանելու, իշխանությունները սկսեցին ժողովրդին ներկայացնել, թե Հայաստանը աննախադեպ զարգացում է ապրում, «տնտեսական հեղափոխություն» է տեղի ունենում, երկրում իրավիճակի էական փոփոխություն է նկատվում, սակայն իրականում իրադրությունը այնպիսին էր, ինչպես նախկինում, առանձին դեպքերում՝ շատ ավելի վատ։ Բացի այդ, իշխանություններն իրենց կատարած աշխատանքի բովանդակության վրա շեշտը դնելու փոխարեն սկսեցին ավելի շատ կենտրոնանալ փիառի վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5622 դիտում
10:11 11-07-2017
Նախարարները հերթով կգնան արձակուրդ՝ իրենց տեղը զիջելով փոխնախարարներին. «Ժողովուրդ»
2595 դիտում
12:36 21-12-2018
Պոպուլիստական ուժերը կարող են թափանցել Եվրոպական միության վերին օղակներ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»