211652_close_icon
views-count4866 դիտում article-date 15:30 11-07-2017

Ամերիկացի բիզնես մագնատ Բաֆեթը ավելի քան 3 մլրդ դոլար է հատկացրել բարեգործության համար

Ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող և մարդասեր Ուորեն Բաֆետը իր Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսերից 3,17 մլրդ դոլար է հատկացրել բարեգործության համար: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աշխարհի ամենահաջողակ գործարարը փոխանցել է այդ միջոցները 5 տարբեր բարգործական հիմնադրամների, որոնք ղեկավարում են նրա որդիներն ու դուստրը: Նշենք, որ ընդհանուր առմամբ, Բաֆետը բարեգործական նպատակներով փոխանցել է ավելի քան 27,5 միլիարդ դոլար, նա հայտնի մարդասեր է, ով իր կարողության 99%-ը ծախսել է մարդասիրական նկատառումներով՝ հիմնականում Գեյթս Հիմնադրամի միջոցով։ Հիշեցնենք նաև, որ Ֆորբսը Բաֆեթի կարողությունը գնահատում է 75.6 միլիարդ դոլար:

Նմանատիպ նյութեր