Կրկին չեմպիոն ունենք. Բուլղարիայի Վառնա քաղաքում կրկին հնչեց Հայաստանի հիմնը և ծածանվեց եռագույն դրոշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 7-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվեց «KWU Վառնայի Գավաթ - 2017» մրցաշարը:
«KWU Վառնայի Գավաթ - 2017» ներկայացրեցին Դավիթ Ավետիսյանը և Արտյոմ Մխիթարյանը։ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/04/1071735/]Մեր տղաները[/url] հանդես էին գալիս նույն՝ մինչև 65 կգ քաշային կարգում։
Դավիթի մրցելույթը դիտարժան էր, իսկ նրա վարած մարտը բավականին հաջող։ Արտյոմ Մխիթարյանը դարձավ (մինչև 22 տարեկանների) «KWU Վառնայի Գավաթ - 2017» մրցաշարի չեմպիոն
Այդ առիթով շնորհավորում ենք Արտյոմին և իր մարզիչ, ԿԿԱՖ փոխնախագահ, միջազգային սև գոտի III դան Գրիշա Թորոսյանին և ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանին: