211652_close_icon
views-count9355 դիտում article-date 10:58 12-07-2017

Սասուն Միքայելյանը հակադրվել է «Ելք»-ին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Օրերս ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց՝ Ազգային ժողովի ընտրությունները լեգիտիմ չեն եղել՝ ըստ էության հակադրվելով «Ելքին»: Aravot.am-ը Սասուն Միքայելյանին ասաց՝ ձեր խմբակցությունը չի համարում, որ ընտրությունները լեգիտիմ չեն եղել, երբ ասում եք, որ լեգիտիմ չեն ընտրությունները, նշանակում է, որ դրան պետք է հետևեն գործողություններ, որոնք դուք չեք արել, պետք է բողոքարկեինք արդյունքները: Մեր դիտարկմանը, որ այստեղ հակասություն կա ձեր և ձեր թիմակիցների ասածների միջև, եթե լեգիտիմ չի եղել, ինչո՞ւ չեք բողոքել, փողոց ինչո՞ւ դուրս չեք եկել, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Այսինքն` լեգիտիմ լինել-չլինելը փողոց դուրս գալու մե՞ջ ա, փողոց դուրս գալու համար քեզ ժողովուրդ ա պետք, իսկ էդ ժողովուրդը գնաց և էդքան ձեն տվեց ՀՀԿ-ին: Այ թե լեգիտիմ լինելը ինչ ա: Ու մենք դրանից հետո չենք հուսահատվել, էլի մեր պայքարը տանում ենք, որ ժողովրդի գիտակցության հասցնենք՝ պետք ա էս իրավիճակից դուրս գալ, էս իշխանություններից պրծնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր