Զինված հարկայինները խուզարկություն են կատարել Ռոնալդուի զբոսանավում. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր խնդիրներ է ունեցել հարկային մարմինների ներկայացուցիչների հետ:
Հարկային աշխատակիցները Ռոնալդուի զբոսանավ են եկել խուզարկություն կատարելու համար:
Զինված իրավապահների մասնակցությամբ խուզարկությունը տևել է մեկ ու կես ժամ, պատճառներն առայժմ անհայտ են: Հնարավոր է, որ այն կապված է հարկերի հետ կապված խնդիրների հետ, որոնք առաջացել էին պորտուգալացու մոտ:
Նշենք, որ զբոսանավը չի պատկանում Ռոնալդուին, վերջինս այն վարձակալել է: Խուզարկության ժամանակ Ռոնալդուն իր ընտանիքի հետ զբոսանավում է եղել:
Հիշեցնենք, որ ներկայումս Ռոնալդուին կասկածում են 14,7 մլն եվրոյի չափով հարկեր չվճարելու մեջ: Հուլիսի 31-ին կկայանա այդ գործով առաջին դատական նիստը: