211652_close_icon
views-count6861 դիտում article-date 19:11 12-07-2017

ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա շվեյցարացի դիվանագետ Թոմաս Գրեմինգերը

ԵԱՀԿ գործող ղեկավար Սեբաստիան Կուրցը մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ կազմակերպության կազմի մեջ մտնող երկրները համաձայնության են եկել նոր գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ։ Այդ մասին փոխանցում է Reuters գործակալությունը։ Կուրցը հայտարարել է, որ ԵԱՀԿ երկրներն աջակցել են գլխավոր քարտուղարի պաշտոնում շվեյցարացի դիվանագետ Թոմաս Գրեմինգերի նշանակմանը։ Բացի այդ, ազգային փոքրամանությունների հարցերով հանձնակատարի պաշտոնում նշանակվել է ԵԱՀԿ նախկին գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ կդառնա ֆրանսիացի Արլեմ Դեզիրը, իսկ Ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով բյուրոյի տնօրեն կդառնա Իսլանդիայի ներկայացուցիչ Սոլրուն Գիսլադոտիրը։ Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ԵԱՀԿ-ն մնացել էր առանց գլխավոր քարտուղարի, քանի որ կազմակերպության անդամները չէին կարողացել պայմանավորվածության գալ Զանիերի իրավահաջորդի հարցով, ում լիազորությունների ժամկետը լրացել է հունիսի 30-ին։

Նմանատիպ նյութեր