211652_close_icon
views-count4419 դիտում article-date 21:59 18-07-2017

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է նշանակվել շվեյցարացի դիվանագետ Թոմաս Գրեմինգերը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է նշանակվել է ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախկին մշտական ներկայացուցիչ Թոմաս Գրեմինգերը: Այդ մասին գրում է [url=http://www.dw.com/ru/%D0%BA%D1%80%D0%B8%D0%B7%D0%B8%D1%81-%D0%B2-%D0%B2%D0%BE%D0%BF%D1%80%D0%BE%D1%81%D0%B5-%D0%B8%D0%B7%D0%B1%D1%80%D0%B0%D0%BD%D0%B8%D1%8F-%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D0%B3%D0%BE-%D1%80%D1%83%D0%BA%D0%BE%D0%B2%D0%BE%D0%B4%D1%81%D1%82%D0%B2%D0%B0-%D0%BE%D0%B1%D1%81%D0%B5-%D0%BF%D1%80%D0%B5%D0%BE%D0%B4%D0%BB%D0%B5%D0%BD/a-39738640]DW[/url]-ն հղում անելով ԵԱՀԿ պաշտոնական [url=http://www.osce.org/chairmanship/329966]կայքին[/url]: Նշանակումն ուժի մեջ է մտել, քանի որ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների կողմից առարկություն չի ներկայացվել մինչև հուլիսի 18-ը նշանակված վերջնաժամկետը: ԵԱՀԿ դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով բյուրոյի նոր ղեկավար է դարձել Իսլանդիայի նախկին արտգործնախարար Ինգիբջորգ Սոլրուն Գիսլադոտիրը, ԶԼՄ-ների ազատությունների հարցերով ԵԱՀԿ նոր ներկայացուցիչ է դարձել Ֆրանսիայի եվրոպական հարցերով և արտաքին առևտրի գծով պետական քարտուղար Հարլեմ Դեզիրը: Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ նոր գերագույն հանձնակատար է նշանակվել այդ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:

Նմանատիպ նյութեր