211652_close_icon
views-count37246 դիտում article-date 19:10 13-07-2017

Մինչև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չխառնվեց, 25 տարուց ավելի «գորդյան հանգույց» համարվող խնդիրը չլուծվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ հուլիսի 12-ին ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարությամբ ճանապարհային ոստիկանության Գծանշում ՊՈԱԿ-ի աշխատակիցները կարճ ժամանակում Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան- Մանթաշյան և Մանանդյան- Եղբայրության փողոցների խաչմերուկում կատարեցին հետիոտների համար նախատեսված գծանշումներ, ինչը հնարավարություն կտա վարորդներին, որպեսզի տեսնեն, որ նշված հատվածում հետիոտնային անցումներ կան: Կատարվեցին նաև տեղադրված նշանների թարմացման աշխատանքներ, իսկ Շենգավիթի վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցներն էլ նշանների հարևանությամբ գտնվող ծառերի էտում կատարեցին, որպեսզի վարորդի համար տեսանելի լինեն ցուցանակները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՃՈ պետին նշված աշխատանքները կատարելու հանձնարարական էր տվել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, իսկ այս խնդիրը մի ամբողջ թաղամասի բնակիչների համար դարձել էր անլուծելի խնդիր, ինչի պատճառով էլ նշված խաչմերուկներում հաճախակի տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում նաև ողբերգական և բնակիչներն էլ հույս չունենալով, որ խնդիրը կկարգավորվի, ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սկսվել է արդեն սվետաֆորների տեղադրման աշխատանքները, ինչը, հավանաբար, կտևի մեկուկես ամիս և բնակիչներն էլ վերջապես կպրծնեն այդ գլխացավանքից Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/11/1072239/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 11-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ բնակվող շենքերի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը և արդարացիորեն բարձրաձայնում, որ պատկան մարմինների պատճառով տևական ժամանակ է ՝ նշված խաչմերուկում բացակայում են ԽՍՀՄ տարիներին եղած, սակայն հետո ինչ-որ մարդկանց կողմից հանված, երթևեկությունը կարգավորող լուսակիրները (սվետաֆորները): Ֆոտոլրագրողի հետ զրուցում բնակինչերը ասում էին. «Ամեն Աստծու օր նշված խաչմերուկում վթարների պակաս չի զգացվում: Եղել են անգամ դեպքեր, որ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհեր ենք ունեցել և բազմաթիվ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ վթարի հիմնական պատճառներից մեկն էլ սվետաֆորների բացակայությունն է: Մենք նրանցից ոչինչ չենք պահանջում, մեր խնդրանքն է, որպեսզի այս խաչմերուկում սվետաֆորներ տեղադրեն: Հակառակ դեպքում՝ ամեն պահի վթարն ապահովված է: Թողես վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերի ժամանակ ժիլետը հանի ու ցուցումներ տա, թե ճանապարհները պետք է լինեն անվտանգ: Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, երբ նշված խաչմերուկը կարիք ունի լուսակիրների տեղադրման: Եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի՝ ստիպված անժամկետ նստացույց ենք անելու նշված հատվածում: Անգամ հետիոտնի համար արված գծանշումներն են հօդս ցնդել: Եթե պատասխանատու մարմինների ներկայացուցիչները բարեհաճեն 10 րոպե կանգնել նշված խաչմերուկում, կհամոզվեն, թե ինչպիսի աջափսանդալային վիճակ է տիրում, իսկ ամեն անգամ վթարներից հետո պատկան մարմիններն ասում են, թե սվետաֆորները կտեղադրվեն, սակայն ստացվում է՝ «Էշ մի սատկի, գարուն կգա՝ յոնջեն կբուսնի»: Նշված վայր էին ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Խաչատրյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները: Բնակիչները բարձրաստիճան ոստիկաններին հայտնեցին, որ իրենք արդեն հոգնել են Երևանի քաղաքապետարան ու Շենգավիթի թաղապետարան դիմելուց, քանի որ նրանք այս հարցում ջայլամի կեցվածք են ընդունել, ուստի իրենց հույսը՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանն է: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր