Մինչև վարչապետը չխառնվեց, պռոշյանցիների ու քասախցիների արդարացի պահանջը ի օգուտ նրանց չլուծվեց. որոշվել է՝ տրանսպորտի վերջին կանգառը լինելու է Պռոշյանի վարչական տարածքում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով քննարկում է տեղի ունեցել Երևանում և մարզերում քաղաքային և միջհամայքնային տրանսպորտի հետ կապված և դրա արդյունքում որոշում է կայացվել, որ Երևանի քաղաքապետարանը պետք է ընդառաջի Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչների արդարացի խնդրանք-պահանջին, ու տրանսպորտի հարցը լուծվի ի շահ նրանց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիպմանը ներկա են եղել նաև Պռոշյան և Քասախ գյուղերի մի քանի բնակիչներ և եկել են այն եզրահանգման, որ Երևանից քաղաքային տրանսպորտի վերջին կանեց լինելու է Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող նախկին ՀՀ ՊՆ շենքի հարևանությամբ, ինչը օրեր շարունակ արդարացիորեն բողոքի ակցիա կատարող քաղաքացիների սրտով է:
Ֆոտոլրագրող տեղեկություններով՝ Ն. Փաշինյանն էլ հանձնարարել է, որպեսզի այդ հատվածում տեղադրվեն կանգառներ և վարորդների համար հատուկ բիոզուգարան:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 8-ին ի նշան բողոքի դարձյալ Պռոշյան և Քասախ գյուղերի հազարավոր բնակիչներ փակել էին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքի հատվածը:
Երթևեկությունը երկկողմանի փակ էր, բնակիչները չէին բացում, քանի որ շաբաթ օրը իրենց կողմից իրականացված բողոքի ակցիայից հետո դրական նոտաներ չէին ստացել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ հանձինս նախարար Դավիթ Խուդաթյանի:
Այս պահին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հասարակակակն կարգի պահպանման վարչության պետ Գևորգ Ազիզյանը բանակցություններ էր վարում ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի դադարեցնեին իրենց գործողությունները, խնդիրը քաղաքակիրթ ձևով լուծելու համար առաջարկում էր, որպեսզի մի քանի հոգանոց պատվիրակություն գնար Կառավաություն, որտեղ պատրաստակամություն են հայտնել հանդիպել ակցիայի մասնկիցներից մոտ 10 հոգու հետ և խնդիրը քննարկել:
Երևանից բողոքի ակցիայի վայր էին ժամանել մեծ թվով կարմիր բերետավորներ:
Տեղում էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի մեծ թվով պարեկները՝ գումարտակի հրանանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կաապետյանի և ոստիկանության Նաիրիի բաժնի մեծ թվով համյանքային ոստիկաններ՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:
Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։