211652_close_icon
views-count7813 դիտում article-date 20:52 13-07-2017

Ադրբեջանում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 5,5 տոկոսով

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` այդ երկրում 2017-ի հունվար-հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 18,6 մլրդ մանաթ, ինչը համադրելի գներով 5,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին հայտնում է ադրբեջանական «Ազադլըգինֆո» լրատվական գործակալությունը: Ադրբեջանական փորձագետների հավաստմամբ` արդյունաբերական արտադրանքի ցուցանիշների վատթարացումը պայմանավորված է նավթի և գազի արդյունահանման ծավալների նվազմամբ: 2017-ի առաջին կեսին Ադրբեջանի տնտեսության նավթային հատվածում արտադրության ծավալները նվազել են 7,2 տոկոսով: Ադրբեջանի ընդհանուր հանքարդյունաբերությունը, ինչի մեծ մասը կազմում է գազի և նավթի արդյունահանումը, կազմում է այդ երկրի արդյունաբերական արտադրանքի 70,1 տոկոսը:

Նմանատիպ նյութեր