3380 դիտում
21:44 13-07-2017
Brexit-ի արդյունքում Բրիտանիան կարող է ստիպված լինել միլիարդներ վճարել Եվրամիությանը
Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կարող է ստիպված լինել Եվրամիությանը մի քանի միլիարդ ֆունտ վճարել, ինչպես նաև իր սահմանները բաց պահել, եթե բանակցությունների արդյունքում Մեծ Բրիտանիան ընդունի հիմնական բանակցող՝ ֆրանսիացի Միշել Բարնիենի առաջարկած տարբերակը:
Այս մասին հայտնում է բրիտանական Daily Express լրատվական կայքը:
Ենթադրվում է, որ ֆրանսիացին Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի համար առաջ է քաշում Եվրամիության և Նորվեգիայի միջև գոյություն ունեցող հարաբերությունների ձևաչափը, որի դեպքում Մեծ Բրիտանիան կկարողանա պահպանել իր մուտքը դեպի ԵՄ ազատ առևտրի գոտի:
Նորվեգիային, որը ԵՄ անդամ չի հանդիսանում, թույլատրված է եվրոպական տնտեսական գոտում առևտուր իրականացնել՝ վճարելով համապատասխան գումար, որը մինչև 2021 թվականը կկազմի 1.2 միլիարդ ֆունտ:
Ֆրանսիացի պաշտոնյայի կարծիքով՝ Մեծ Բրիտանիան ևս կարող է օգտագործել հետագա հարաբերությունների կառուցման նորվեգական տարբերակը՝ իրականացնելով համապատասխան վճարումներ:
Նմանատիպ նյութեր
3023 դիտում
15:26 20-09-2017
Մեծ Բրիտանիան պատրաստ է վճարել Եվրամիությանը 20 մլրդ եվրո և ոչ ավելի. Financial Times
928 դիտում
22:50 07-11-2023
Միլիարդներ են ներդրվում պատերազմների մեջ, բայց խաղաղության համար՝ ոչինչ․ ԼՂ հարցով քննարկում՝ Բրյուսելում
Այս բաժնից
2788 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3943 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին