211652_close_icon
views-count3023 դիտում article-date 15:26 20-09-2017

Մեծ Բրիտանիան պատրաստ է վճարել Եվրամիությանը 20 մլրդ եվրո և ոչ ավելի. Financial Times

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը համաձայն է Brexit-ի շրջանակներում Եվրամիությանը վճարել 20 մլրդ եվրո, ինչը պայմանավորված է ԵՄ կազմից դուրս գալու և Բրյուսելի առջև ստանձնած պարտավորությունները չկատարելով։ Այդ մասին գրում է Financial Times թերթը։ Թերթի տվյալներով՝ Մեյի՝ ԵՄ-ից դուրս գալու հարցերով խորհրդական Օլիվեր Ռոբբինսը իրազեկել է ԵՄ մի քանի անդամ պետություններին այն մասին, որ Ֆլորենցիայում Brexit-ի թեմայով իր ելույթում վարչապետը խոսելու է նշված գումարի մասին։ Միևնույն ժամանակ ԵՄ իշխանություններն ակնարկել են, որ չկատարած պարտավորությունների դիմաց փոխհատուցումը ոչ թե 20 մլրդ եվրո կարող է կազմել, այլ մինչև 100 միլիարդ։ Մեյի թիմում գտնում են, որ 20 մլրդ եվրոն, որն առաջարկում է Լոնդոնը, բավարար է 3 ամիս ձգձգվող բանակցային շրջանին վերջ դնելու, փակուղուց դուրս գալու և բանակցությունների հաջորդ փուլ դուրս գալու համար, որի ժամանակ էլ քննարկվելու են Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև առևտրային հարաբերություններ վերաձևավորելուն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր