211652_close_icon
views-count4131 դիտում article-date 16:40 14-07-2017

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 17-ին, ժամը 10.30-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ): Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ծրագրի 5-րդ փուլին մասնակցում է 190 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 17 երկրից՝ Ռուսաստան Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքմենստանից, Վրաստանից, Թուրքիայից, Լիբանանից, Քուվեյթից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Բելգիայից, Իտալիայից, Լեհաստանից և Ավստրիայից:

Նմանատիպ նյութեր