211652_close_icon
views-count6015 դիտում article-date 16:50 16-07-2017

Իրանում ԱՄՆ-ի քաղաքացին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել

Իրանի դատարանը ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող անձին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով: Այս մասին հայտարարել է դատարանի մամուլի խոսնակը: Հաղորդում է [url=http://www.interfax.ru/world/570796]interfax[/url]-ը: Խոսնակը հավելել է, որ դատապարտվածը Միացյալ Նահանգների և մեկ այլ երկրի քաղաքացիություն ուներ: «Այդ մարդը ճանաչվել է և ձերբակալվել հատուկ ծառայությունների կողմից: Դատարանը այդ մարդուն 10 տրվա ազատազրկման է դատապարտել»,- դատարանի խոսնակի խոսքն են մեջբերում ԶԼՄ-ները: Դատապարտվածի անունը, ինչպես նաև դատավճռի ընդունման ժամանակը չի հրապարակվել:

Նմանատիպ նյութեր