211652_close_icon
views-count3036 դիտում article-date 15:53 03-06-2015

Իրանում պատգամավորներին ծաղրանկարելու համար 28-ամյա նկարչուհին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման

Իրանում դատարանը 12,9 տարվա ազատազրկման է դատապարտել 28-ամյա նկարչուհի Աթենա Ֆարքխադանիին: Վերջինս մեղադրվում էր խորհրդարանի պատգամավորներին ծաղրանկարելու մեջ: Նկարում նա պատկերել էր քվեարկող պատգամավորներին կապիկի և այլ կենդանիների տեսքով՝ այդկերպ արտահայտելով իր բողոքը երկրում ծննդաբերության վերահսկման մասին օրենքի ընդունման դեմ: Նկարչուհում մեղադրել են նկարների միջոցով խորհրդարանականներին վիրավորելու, ինչպես նաև ռեժիմի դեմ քարոզչություն տարածելու մեջ: Իրանի օրենքներով նման հանցագործությոան համար սահմանված պատժաչափը չպետք է գերազանցի 7,5 տարին, ինչի հետ կապված նկարչուհու փաստաբանը և նրա ընտանիքը բողոքարկելու են դատավճիռը:

Նմանատիպ նյութեր