211652_close_icon
views-count4716 դիտում article-date 17:57 18-07-2017

ԻՊ գրոհայինները հարձակվել են քրդական գյուղի վրա. կան զոհեր ու գերեվարվածներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն այսօր զինված հարձակում են գործել Իրաքի Քըրքուք նահանգի Չիրախ գյուղի վրա, որը մեծամասամբ բնակեցված է քրդերով։ Ինչպես հայտնել է քրդական Rudaw հեռուստաալիքը, հարձակման զոհ է դարձել 5 մարդ, ահաբեկիչները գերի են վերցրել ևս 5 հոգու։ Նահանջելիս ԻՊ զինյալները ականապատել են մի քանի վայրեր։ Այժմ դրանց ականազերծման աշխատանքներ են տանում անվտանգության ուժերը, ոստիկաններն ու քրդական փեշմերգի ջոկատները։

Նմանատիպ նյութեր