ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի
Կառավարության հուլիսի 20-ի նիստում քննարկվելու է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետն այլևս չերկարացնելու հարցը:
Գործող օրենքով ՀՀ-ում տրվող անձնագրերի առավելագույն ժամկետը 10 տարի է, որն այնուհետև կարող է ևս հինգ տարի երկարացվել։
Նոր նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի և 2011թ. հունիսի 23-ի որոշումներում, որտեղ հաստատված է ՀՀ քաղաքացու անձնագրի տրման, փոխանակման, վավերականության ժամկետի և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը:
Նախատեսված փոփոխության հիմնավորման մեջ նշվում է, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրներ: