6403 դիտում
11:54 26-03-2020
Մեզ մոտ կորոնավիրուսի տարածումը վատագույն սցենարով չի տեղի ունենում. եթե այսպես մնա, 7-օրյա ռեժիմը չի երկարացվի․ վարչապետ
Մեզ մոտ կորոնավիրուսի տարածումը վատագույն սցենարով չի տեղի ունենում: Այս մասին, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, տեղի է ունենում աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտիկ սցենարով, իհարկե, եթե մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ:
«Այլ երկրներում մենք տեսնում ենք, որ թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Մեզ մոտ այդպիսի բան, փառք Աստծո, չկա: Կա որոշակի աճ և իրավիճակը հսկողության տակ պահելու համար անհրաժեշտ է, որ այս մեկ շաբաթում սահմանված ռեժիմը խստագույնս պահպանենք»,- ասաց վարչապետը:
Իր հերթին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նախորդ տարի մարտ-ապրիլին Երևանում ունեցել ենք մոտ 500 հազար ուղևոր, որ տեղափոխվել են տարբեր տրանսպորտային միջոցներով. «Երեկվա դրությամբ մենք ունեինք 18 հազար ուղևոր, որը նշանակում է, որ ընդհանուր ուղևորահոսքը մոտ 30 անգամ կրճատվել է: Մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում»:
Ինչ վերաբերում է վարակվածության դեպքերին, Ավինյանն ասաց. «Եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, ապա մենք մեր մատնանշած 7-օրյա ժամկետում կկարողանանք տեղավորվել և ավել օրեր չխնդրենք մեր քաղաքացիներին, որ սահմանափակ ռեժիմով տեղաշարժվեն, գործունեության տեսակները նույնպես կասեցված մնան»:
Նմանատիպ նյութեր
2108 դիտում
10:51 02-04-2019
Եթե մշակույթի նախարարությունը «մնա», այդ դեպքում «չի մնա» Նազենի Ղարիբյանը. «Փաստ»
22822 դիտում
21:46 18-07-2017
ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»