211652_close_icon
views-count55647 դիտում article-date 10:47 19-07-2017

Ազատամարտիկի ընտանիքը ապրում է վագոն-տնակում, ինչն էլ նրա որդու մոտ առողջական լուրջ խնդիրների պատճառ է դարձել. նրանք օգնության կարիք ունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն քսան և ավելի տարի է, ազատամարտիկ, 43-ամյա Արթուր Սահակյանի ընտանիքը ապրում է Լոռու մարզի Գարգառ գյուղում, սակայն ոչ թե քարե տանը, այլ անպաշտպան վագոններում: Նրա երկու որդիներից ավագին՝ 19-ամյա Սեյրանին, առողջական խնդիրների պատճառով դեռևս բանակ չեն տարել, իսկ կրտսերը` 13-ամյա Դավիթը, սովորում է դպրոցում: Ընտանիքի միակ եկամուտը նպաստը և Սեյրանի թոշակն է: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Արթուրի կինը՝ Հասմիկ Ներսիսյանը, ասաց. «Այս տարիների ընթացքում գրեթե ամեն օր պայքարել ենք օրվա հաց վաստակելու և միայն առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերելու համար: Վագոն-տնակը լի է առնետներով, մկներով, իսկ տեղումների ժամանակ էլ տան գրեթե բոլոր կողմերից ջուր է կաթկթում: Ամուսինս առողջական խնդիրեր ունի, ձեռքի ափի մեջ բեկորներ կան, հաճախակի սուր ցավեր է ունենում: Մի ավտոմեքենա ենք վերցրել, որ իբր առևտրով զբաղվենք և այդ կերպ օրվա հացի հարցը լուծենք, բայց դա էլ չի արդարացնում, հիմա էլ մտածում ենք` ոնց ենք դրա գումարը փակելու: Դիմել ենք մարզպետարան ու մի փոքր օգնություն ստացել, սակայն մեր գյուղապետին հողի հարկի համար դիմեցինք, որ զրոյացնի և մի այնպիսի պատասխան ստացանք, որ ապշած մնացինք: Նա մեզ պատասխանեց, թե ով է ասում, որ իմ ամուսինը պատերազմին մասնակցել է, և որ ինքը մեզ չի ճանաչում: Մի խոսքով, մեր ընտանիքում լի են խնդիրները, որոնց ճնշող մեծամասնությունը կապված է գումարի հետ, սակայն մեր ամենամեծ և անլուծելի թվացող հարցն այն է, որ մի բնակարան ունենանք: Մեծ որդուս ձեռք բերած առողջական խնդիրներն էլ են կապված հենց վագոն-տնակի խոնավության և անբարեկարգության հետ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր