26739 դիտում
09:35 06-02-2018
Շահումյանից արտագաղթած 11 հոգանոց ընտանիքը ապրում է վագոն-տնակում. ընտանիքի 3 անդամներ պայմանագրային զինծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի ծայրամասերից մեկում՝ «3-րդ գյուղ» թաղամասում են գտնվում Շահումյանից հայաթափման ժամանակ գաղթած մի քանի ընտանիքների վագոն-տնակները:
Նրանց մեծամասնությունը նույն թաղամասում սեփական տներ է ստացել և դուրս եկել վագոն-տնակներից, սակայն մի քանի ընտանիքներ դեռ շարունակում են կենցաղային պայմաններից զուրկ ապրել:
1991 թվականից այնտեղ ապրող Գզիրյանների ընտանիքը բաղկացած է 11 հոգուց, որոնցից երկուսն անչափահաս են, 3 տղամարդ էլ պայմանագրային զինծառայողներ են:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ Ազնիվ Գզիրյանը, ասաց, որ շատերն են տուն ստացել, սակայն փակել են դռները և այլ տեղ տեղափոխվել, իսկ իրենց, որ այդքան անհրաժեշտ է, այդպես էլ չեն տրամադրում ապրելու անկյուն:
Հավելեց, որ երեխաները մեծացել են, այլևս չեն կարողանում նման պայմաններում հարմարվել և խնդրեց համապատասխան մարմինների ուշադրությունն ու հոգածությունը՝ իրենց հարցին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+