211652_close_icon
views-count24119 դիտում article-date 16:51 19-07-2017

Հուլիսի 20-24-ը հանրապետությունում օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով. ԱԻՆ

[b][i]Ուշադրություն՝ հուլիսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:[/i][/b] Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: [img]http://shamshyan.com/ups/images/0302898001500461044128582.jpg[/img] Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/0878425001500461032550881.jpg[/img] Երևան քաղաքի հուլիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.40C (1980 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.00C (1969 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.90C

Նմանատիպ նյութեր