5060 դիտում
17:43 19-07-2017
Իտալիայում ձերբակալել են հայտնի «Բրանկաչո» մաֆիոզ կլանի պարագլխին ու նրա հանցակիցներից 34 հոգու
Իտալիայի ոստիկանության ու ֆինանսական գվարդիայի ծառայողներն այսօր առավոտյան հատուկ օպերացիա են իրականացրել, որի ժամանակ էլ փաստացի գլխատվել է ամենահզոր կլաններից մեկը՝ «Կոզա նոստրա»-ն։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
Կլանի պարագլուխները Պալերմոյի Բրանկաչչո թաղամասից են։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ ձերբակալվել է 34 վտանգավոր մաֆիոզ, ինչպես նաև նրանց հանցակիցներն ու աջակիցները, բացի այդ, առգրավվել է նրանց պատկանող գույքը, մի քանի ընկերություն, որոնց ընդհանուր արժողությունը գնահատվել է 60 մլն եվրո։
Խուզարկություններն ու ձերբակալություններն անցկացվել են ոչ միայն Սիցիլիայում, այլ նաև Լացիոյում, Տոսկանում, Ապուլիում, Էմիլիա-Ռոմանիեում և Լիգուրիում։
Ճաղավանդակների հետևում է հայտնվել «Բրանկաչչո» կլանի ղեկավարը՝ Պետրո Տալիավիան, ով տնային կալանքի տակ էր գտնվում։
Նմանատիպ նյութեր
1862 դիտում
16:55 28-08-2020
Կահիրեում ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի պարագլխին
Այս բաժնից
730 դիտում
14:28 13-11-2024
Պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները խթանելու գործում. Վրաստանի վարչապետ
1144 դիտում
23:23 12-11-2024
Հեզբոլլահը հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան գրոհելու մասին
5426 դիտում
21:33 12-11-2024
Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ