211652_close_icon
views-count49223 դիտում article-date 13:24 19-07-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. Քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանական ուժերի ուղեկցությամբ տեխնիակյի միջոցով «տակն ու վրա» են արել «Ֆիրդուսի» շուկան. Մոտ 200 բնակիչ առանց աշխատանքի կմնա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: «Ֆիրդուսի» շուկայում քաղաքապետարանի և ոստիկանության աշխտակիցների ուղեկցությամբ տեխնիկան մտել է տոնավաճառի տարածք և որոշ մասով քանդել այն ։ Քաղաքապետարանի աշխատակիցները՝ անտեսելով նրանց խնդրանքները, բողոքը, շարունակել են ուժով քանդել շուկան: Ոստիկանները թույլ չեն տվել, որ քաղաքացիները մոտենան քանդող մեքենային եւ ուղեկցել են քանդող տեխնիկան՝ քաղաքացիներին արգելելով մոտենալ դրան։ Տոնավաճառի առեւտրականները երկար ժամանակ չէին սկսում առեւտուրը եւ սպասում էին, թե ինչ որոշում կկայացնի քաղաքապետարանը: Նրանց մի մասը բողոքի երթով գնացել էր ՀՀ նախագահի նստավայր: Շուկայում առեւտրով զբաղվողները ասել են, որ քաղաքապետարանից մեկ ամիս առաջ են զգուշացրել քանդելու մասին, ինչից հետո աշխատակիցները մինչեւ տարվա վերջ ժամանակ են խնդրել։ Քաղաքապետարանը նրանց դիմումն անտեսել է եւ այսօր փորձել է ապամոնտաժել տոնավաճառը։ Նրանց խոսքով մոտ 200 քաղաքացի անգործ կմնա եթե տոնավաճառը փակվի, իսկ իրենց առաջարկվող այլ տոնավաճառներին համաձայն չեն: Նշենք, որ քաղաքապետարանը դադարեցրել է աշխատանքները, սակայն դեռ հայտնի չէ շարունակելու են, թե ոչ։ Տոնավաճառի առեւտրականները հավաքել են իրենց ապրանքը եւ սպասում են քաղաքապետարանից ստացվող պատասխանին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր