5123 դիտում
11:26 20-07-2017
Արցախի ՄԻՊ-ն ընդունել է ԼՂ հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման, պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբին
Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը հուլիսի 18-ին ընդունել է «Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» համանախագահներ Սվետլանա Գանուշկինային, Պաատա Զաքարեիշվիլիին եւ Բերնհարդ Քլազենին։
Ռ. Մելիքյանը ներկայացրել է ԱրՀ ՄԻՊ հաստատության կարգավիճակը, ծավալած գործունեությունը, մասնավորապես՝ Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ փաստահավաքության արդյունքները։
Խմբի համանախագահների խնդրանքով Պաշտպանն ԱրՀ օրենսդրությամբ սահմանված իր մանդատի շրջանակներում նրանց համար հնարավորություն է ստեղծել ուսումնասիրելու մի շարք հանցագործությունների համար ԱրՀ դատարանների կողմից դատապարտված Դ.Ասկերովի և Շ.Գուլիևի վերաբերյալ քրեական գործի նյութերը, «Շուշի» ՔԿՀ-ում ծանոթանալու նշված դատապարտյալների պատիժը կրելու պայմաններին, ինչպես նաև տեսակցելու նրանց։
Խմբի համանախագահները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար։
Նմանատիպ նյութեր
990 դիտում
17:53 13-06-2014
ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցավ Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը
4309 դիտում
20:29 08-08-2014
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը
Այս բաժնից
871 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը
742 դիտում
18:26 18-12-2024
Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ
937 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ