11169 դիտում
17:11 20-07-2017
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ՌԴ զորախմբի համաձայնագրի վավերացման նախագծին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին որոշման նախագիծը: Այն սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով՝ հաստատման։
Որոշման նախագծին կից հրապարակվել են նաև միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը և հավելված (կանոնակարգ), որոնցով կողմերը՝ ստեղծում են զինված ուժերի միացյալ զորախումբ և նույն համաձայնագրի շրջանակներում կարգավորում են զորախմբի գործունեությունը:
Համաձայնագիրը երկրները ստորագրել են 2016 թվականի նոյեմբերի 30-ին: Զորախմբի նպատակն է ժամանակին հայտնաբերել երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը և հետ մղել այն՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:
Զորախմբի մեջ են մտնում ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:
Միացյալ զորախմբի հրամանատարին նշանակում է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը՝ Ռուսաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ:
Խաղաղ ժամանակ զորախմբի հրամանատարը ենթակա է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կամ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից: Այս հարցը որոշվելու է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համաձայնությամբ:
Պատերազմական շրջանում զորախմբի բոլոր ուժերն անմիջականորեն ենթակա են միացյալ զորախմբի հրամանատարին:
Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համատեղ աշխատելու են նաև կողմերի զորքերի սպառազինության և կառավարման համակարգերի ունիֆիկացիայի ուղղությամբ:
Կողմերից յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու սեփական ուժերի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովման համար:
Համաձայնագիրը կնքվելու է 5 տարով և ժամկետի յուրաքանչյուր ավարտից հետո ինքնաբերաբար երկարացվելու է ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկն այն կասեցնելու մասին չի տեղեկացնում մյուս կողմին:
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
20:01 12-03-2024
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի վավերացման նախագծին
1218 դիտում
14:34 23-04-2014
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին
1149 դիտում
13:58 02-10-2014
Կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի նախագծին
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր