211652_close_icon
views-count1123 դիտում article-date 20:01 12-03-2024

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի վավերացման նախագծին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը այսօր՝ մարտի 12-ին, դրական եզրակացություն է տվել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի վավերացման նախագծին։

«Հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են Եվրամիության հետ անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը», - այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ քաղաքացիական առաքելության անխափան գործունեությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի արևելյան սահմաններին կայունության ապահովման, այլև Հայաստան-ԵՄ մերձեցման գործընթացների արագացման տեսանկյունից։

Նմանատիպ նյութեր