211652_close_icon

Երևանից ժամանած բժիշկները բուժծառայություններ են մատուցել Ստեփանակերտի բուժհաստատություններում

views-count12838 դիտում article-date 13:52 21-07-2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այս անգամ ևս Ստեփանակերտ էին այցելել Երևանի բուժհաստատությունների անվանի բժիշկ-մասնագետներ: Արցախի Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը, գլխավոր մաշկաբան Կարեն Բաբայանը, գլխավոր օնկոլոգ-քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանը և մի շարք այլ բժիշկ-մասնագետներ տեղերում կազմակերպել են 275 հիվանդների անվճար հետազոտություն և խորհրդատվություններ, նաև իրականացրել են 8 անհրաժեշտ վիրահատական միջամտություններ: Պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանն ու ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Երեմյանը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանն են փոխանցել Երևանից բերված 50 անվանում անհրաժեշտ դեղորայքն ու բժշկական պարագաները:

Նմանատիպ նյութեր