4630 դիտում
23:07 20-01-2017
Երևանից ժամանած բժիշկների խումբը բուժծառայություններ է մատուցել Ստեփանակերտի «Մանկական» հիվանդանոցում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը և «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այցելել են Ստեփանակերտի «Մանկական» հիվանդանոց: Երևանի վերոնշյալ բուժհաստատության մասնագետները՝ վիրաբույժ, նյարդաբան, մանկաբույժ, քիթ- կոկորդ-ականջ հիվանդությունների մասնագետ, տեղում կազմակերպել են հիվանդների հետազոտում, նաև անցկացրել են խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկական միջամտություններ:
Բացի այդ, ԼՂՀ առողջապահության նախարարությանը փոխանցվել է անհրաժեշտ դեղորայք:
Նմանատիպ նյութեր
12727 դիտում
13:52 21-07-2017
Երևանից ժամանած բժիշկները բուժծառայություններ են մատուցել Ստեփանակերտի բուժհաստատություններում
1759 դիտում
10:24 17-05-2014
Արցախում շարունակվում են Երևանից ժամանած բարձրակարգ բժիշկների խորհրդատվությունները
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել