Մոդրիչը «Ռեալում» վերցրել է 10-րդ համարը
Հայտնի է դարձել, թե նոր մրցաշրջանում որ համարների ներքո են հանդես գալու «Ռեալի» խաղացողները:
Կիսապաշտպան Լուկա Մոդրիչը փոխել է 19-րդ համարը՝ վերցնելով 10-րդ համարը: Նախկինում 10-րդ համարի ներքո խաղում էր կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որն այս ամռանը տեղափոխվեց «Բավարիա»:
Պաշտպան Թեո Էրնանդեսը խաղալու է 15-րդ համարի ներքո: Պաշտպան Մարկոս Լյորենտեն՝ 18-րդ, կիսապաշտպան Դանի Սեբալյոսը՝ 24-րդը: