Մոդրիչը վնասվածք է ստացել
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում Իտալիայի հավաքականի հետ կայացած խաղի ժամանակ վնասվածք է ստացել: «Ռեալ»-ի խաղացողը ցավեր է զգացել աճուկի շրջանում և հանդիպման 26-րդ րոպեին փոխարինվել է:
Նախնական տվյալներով՝ Մոդրիչի ապաքինումը կտևի մոտ 5 շաբաթ: