132687 դիտում
14:28 22-07-2017
Ձերբակալվել է դատավորի եղբոր որդին, ով կասկածվում է խմած վիճակում Կապան քաղաքում Lexus-ով 9-ամյա աղջնակին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Ալավերդյանի որոշմամբ ձերբակալվել է Կապան քաղաքի Հարությունյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ձերբակալվել է երեկ՝ հուլիսի 21-ին, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում իր վարած Lexus մակնիշի 55 C C 550 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակիչ՝ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, որից հետո «ոսկե երիտասարդը», ով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբոր տղան է, երեխային թողել էր անօգնական ու Սասնա էպոսի «բոզ նապաստակի նման» դիմել փախուստի։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, այնուամենայնիվ, նա և իր հիմնական «հովանավոր» դատավոր հոպարը մի քանի ժամ փորձել են «ծածկադմփոց անել»՝ ազդել Սյունիքի մարզի քննիչների, ոստիկանների և Ճանապարհային ոստիկանների վրա, որպեսզի ինչ-որ մեկին իբրև վարորդ ներկայացնեն, սակայն «Ֆեմիդայի պաշտպան համարվող» հոպարը ծանր ու թեթև է արել ու համոզվել, որ անցել են ծածկադմփոց անելու ժամանակները, և ստիպված եղբոր տղային հորդորել է, որ նա մեղայականով ներկայանա իրավապահներին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Օհանյանը եղել է ոչ սթափ /խմած/ վիճակում, ինչի համար էլ քննիչի կողմից նշանակվել է փորձաքննություն։ Վերցվել է արյան նմուշ՝ պարզելու համար սթափության աստիճանը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում կապանցիներն ասում էին. «Հուսով ենք, որ իրեն Կապանում անպարտելի համարող ոսկե երիտասարդը այս անգամ գոնե պատասխանատվության կենթարկվի իր կատարած հանցանքի համար, ում պատճառով 9-ամյա աղջնակը մահացավ»։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/22/1073108/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Կապան քաղաքի Մ. Հարությունյան փողոցի բնակիչ, 26-ամյա Նարեկ Օհանյանը Բաղաբերդ թաղամասի վերջնամասում իր վարած Lexus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Ա. Մանուկյան փողոցի բնակիչ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին:
Վրաերթի ենթարկված երեխան, ով սովորում էր Շղարշիկի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում, տեղում մահացել էր, իսկ վարորդը երեխային թողնելով անօգնական՝ հեռացել էր դեպքի վայրից:
[b]9-ամյա երեխային մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած կասկածյալ, 26-ամյա Նարեկ Օհանյանն է
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0277140001500719233230620.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2065 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)