211652_close_icon
views-count58690 դիտում article-date 09:37 25-07-2017

Սյունիքի մարզի դատավորի եղբոր տղան, ով ոչ սթափ վիճակում Luxus-ով վրաերթի էր ենթարկել 9-ամյա աղջնակին, ով տեղում մահացել էր, կալանավորվեց և տեղափոխվեց Գորիսի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Ալավերդյանը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Կապան), որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կապան քաղաքի Հարությունյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանի նկատմամբ: Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շուրջ 4 ժամ տևած դռնփակ դատական նիստից հետո դատավոր Մուրադ Հովակիմյանն անցնում է խորհրդակցական սենյակ և 1 ժամ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշում է բավարարել ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Ն. Օհանյանը, ով կասկածվում է հուլիսի 21-ին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում ոչ սթափ վիճակում իր վարած Luxus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակիչ՝ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, կալանավորվեց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Օհանյանը, ով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլիոն Օհանյանի եղբոր տղան է, կտեղափոխվի Գորիսի բանտ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ն. Օհանյանը վրաերթից առաջ մասնակցելիս է եղել եղբոր հարսանեկան արարողությանը և վերադառնալիս է եղել տուն, իսկ արդեն մի քանի օր է վրաերթի հետևանքով մահացած 9-ամյա աղջնակի մայրը գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ նա հղի է և կա մտավախության, որ հնարավոր է հոգեկան ծանր ապրումները ազդեն պտղի վրա: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/22/1073128/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հուլիսի 22-ին Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Ալավերդյանի որոշմամբ ձերբակալվել էր Կապան քաղաքի Հարությունյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանը։ Վերջինս ձերբակալվել էր հուլիսի 21-ին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում իր վարած Lexus մակնիշի 55 C C 550 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակիչ՝ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, որից հետո «ոսկե երիտասարդը», ով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբոր տղան է, երեխային թողել էր անօգնական ու Սասնա էպոսի «բոզ նապաստակի նման» դիմել փախուստի։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ, այնուամենայնիվ, նա և իր հիմնական «հովանավոր» դատավոր հոպարը մի քանի ժամ փորձել էին «ծածկադմփոց անել»՝ ազդել Սյունիքի մարզի քննիչների, ոստիկանների և Ճանապարհային ոստիկանների վրա, որպեսզի ինչ-որ մեկին իբրև վարորդ ներկայացնեն, սակայն «Ֆեմիդայի պաշտպան համարվող» հոպարը ծանր ու թեթև էր արել ու համոզվել, որ անցել են ծածկադմփոց անելու ժամանակները, և ստիպված եղբոր տղային հորդորել էր, որ նա մեղայականով ներկայանար իրավապահներին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր