14001 դիտում
15:33 22-07-2017
Նեյմարը ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել է 5-ամյա արքայական պայմանագիրը՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով
Հայտնի են դարձել ՊՍԺ-ի ու «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի միջև ընթացող բանակցությունների որոշ մանրամասները:
Ֆուտբոլիստն ֆրանսիական ակումբի հետ արդեն համաձայնության է եկել: Պայմանագիրը կգործի 5 տարով,իսկ բրազիլացին կվաստակի տարեկան 30 մլն եվրո: Հենց այդքան գումար նա կստանա բոլոր հարկերը հանած: Նեյմարը կդառնա ՊՍԺ-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:
Ֆրանսիական ակումբը պատրաստ է նաև Նեյմարին 40 մլն եվրոյի չափով պարգևավճար տալ: Ֆուտոլիստի տարեկան աշխատավարձի 15 տոկոսը կփոխանցվի նրա հորը՝ Նեյմար Դա Սիլվային:
Նեյմարը նաև որոշակի տոկոսներ կստանա ՊՍԺ-ի սեփականատերերին պատկանող մի քանի հյուրանոցների շրջանառությունից: Բացի այդ, ֆրանսիական ակումբը Նեյմարին մասնավոր ինքնաթիռ կհատկացնի՝ դեպի Բրազիլիա այցելությունների համար:
Նմանատիպ նյութեր
3642 դիտում
22:36 30-07-2020
«Ինտերը» պատրաստ է Մեսիին 4-ամյա պայմանագիր առաջարկել՝ տարեկան 65 մլն եվրո աշխատավարձով
9409 դիտում
15:04 01-06-2018
Նագիբ Սավիրիս. Զիդանը կգլխավորի Կատարի հավաքականը՝ տարեկան 50 մլն եվրո աշխատավարձով
7277 դիտում
21:15 30-07-2017
Նեյմարը Կատարից կարող է 300 մլն եվրո ստանալ և «Բարսելոնայից» ետ գնել պայմանագիրը
Այս բաժնից
1405 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1207 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1771 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում