211652_close_icon
views-count7322 դիտում article-date 21:15 30-07-2017

Նեյմարը Կատարից կարող է 300 մլն եվրո ստանալ և «Բարսելոնայից» ետ գնել պայմանագիրը

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մոտ ժամանակներս պայմանագիր կկնքի Qatar Sports Investment հիմնադրամի հետ: Կատարի թագավորական ընտանիքի այս հհիմնադրամը ներդրումային խումբ ունի, որին պատկանում է նաև ՊՍԺ-ն: 25-ամյա բրազիլացին կդառնա 2022-ին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության դեսպանը և դրա համար կստանա 300 մլն եվրո: Եթե «Բարսելոնան» ու ՊՍԺ-ն չկարողանան Նեյմարի տրանսֆերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել, ապա խաղացողը կարող է ինքնուրույն ետ գնել իր պայմանագիրը կատալոնացիներից 222 մլն եվրոյով:

Նմանատիպ նյութեր