43167 դիտում
16:45 23-07-2017
«Առավոտ» օրաթերթի ներկա ու նախկին մեր գործընկերները «դեսանտ» էին իջել Գառնու ձոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր հուլիսի 23-ին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու տաղավար տոներից երրորդն է: Այսօր նաև հանրապետությունում նշվում է Վարդավառը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Առավոտ» օրաթերթի և Առցանց «Առավոտ»-ի մեր գործընկերները անմասն չըմնացին Վարդավառի տոնը նշելուց: Գառնի գյուղի մի գողտրիկ անկյունում ներկա և հին առավոտականները յուրահատուկ ձևով նշեցին տոնը՝ միմյանց վրա լցնելով ջուր:
Եթե քաղաքական գործիչները իրար վրա «բոչկա» են գլորում, ապա «Առավոտ»-ի Վարդավառն անգամ ապացուցում է, որ ներկա ու նախկին գործընկերները հեռու են քաղաքական գործիչ լինելուց: Նրանք ավելի շատ իրենց մասնագիտական կոչմանն են հավատարիմ: Այն է՝ արդար ու անաչառ լրատվություն հասցնել ընթերցողին, ինչը հայաստանյան լրատվական դաշտի այս հորձանուտում «Առավոտը» պահել ու պահպանում է:
[b]Լուսանկրաները՝ Գագիկ Շամշյանի[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 355+
355+