211652_close_icon
views-count23170 դիտում article-date 18:07 09-10-2016

Աղվան Հովսեփյանը անդրադարձել է իրեն պաշտոնանկ անելու տեղեկություններին, իսկ կողքի մարդիկ ասում էին․ «արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին»

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Արագածոտնի մարզում՝ Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղոդարանում, 1716-րդ խաչադրման արարողությունից առաջ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս մամուլում հրապարակված իրեն պաշտոնանկ անելու մասին լուրերին։ Ա․ Հովսեփյանը կարճ պատասխանեց ասելով․ Իհարկե ոչ, ես դեռ շատ ու շատ անելիքներ ունեմ։ Իսկ Ա․ Հովսեփյանի մոտ կանգնած մարդիկ, ովքեր պատգամավորներ ու կառավարության անդամներ էին, իրար հետ զրույցում ասում էին․ «արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին»։ Ինչ Գառնիկիչին նշանակել են քննչական կոմիտեի նախագահ, հաջորդ օրվանից ասում են, թե հանում են։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր