211652_close_icon
views-count8458 դիտում article-date 21:40 24-07-2017

Հայաստանը պետք է քայլեր իրականացնի ներդրումներ ապահովելու և ինքնիշխանության ամրապնդման համար. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը հայտրարություն է տարածել, որտեղ ասված է. ««Ժառանգություն» կուսակցությունը մտահոգություն է արտահայտում Հայաստանում բազմամիլիարդ էներգետիկ ներդրումների վերաբերյալ ԱՄՆ և Եվրամիության պաշտոնյաների կողմից արված առաջարկների հանդեպ Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքի կապակցությամբ: - Էներգետիկ անկախությունը ժամանակակից աշխարհում պետության իրական անկախության բաղադրիչներից է, տնտեսական զարգացման հիմնական տարրը, ինչպես նաև ժողովրդի սոցիալ-տնտեսական բարօրության մասը։ - Հայաստանում կան էներգետիկ այլնտրանքային աղբյուրների բազմազանության հնարավորություններ՝ ի դեմս Իրանից էներգակիրների ներմուծումից, մինչև վերականգնվող էներգիայի տեղական արտադրություն։ - ԱՄՆ և Եվրամիության պաշտոնական հայտարարությունները Հայաստանի էներգետիկայի ոլորտում բազմամիլիարդ ներդրումների հնարավորության մասին ոչ միայն Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու երաշխիք են, այլև հզոր միջոց՝ տնտեսության զարգացման համար։ - Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անընդունելի ենք համարում 2013 թվականի Հայ-ռուսական գազային պայմանագիրը՝ այն որպես արգելանք դիտելով Հայաստանի էներգետիկ զարգացմանը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է. Հայաստանի Հանրապետությունը պետք է՝ - Չեղյալ հայտարարի 2013 թվականին կնքած Հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը: - Իրավական և գործնական բոլոր քայլերն իրականացնի էներգետիկայի և մյուս բոլոր ոլորտներում ներդրումներ ապահովելու և պետության անկախության, ինքնիշխանության ամրապնդման համար»:

Նմանատիպ նյութեր