2579 դիտում
15:41 27-07-2017
Էլեկտրաէներգիայի շուկան կազատականացվի. կառավարությունը հաստատել է ծրագիր-ժամանակացույցը
ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր կառավարությանը ներկայացրեց ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:
Ըստ նախագծի` Հայաստանում նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև կարևորվում է միջսահմանային առևտրի հնարավորություններն օգտագործելու համար:
Միջսահմանային առևտուրը կընձեռի փոխշահավետ հնարավորություններ և կնպաստի Հայաստանի ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը:
Արդյունքում կսահմանվեն էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող միջոցառումներ և դրանց կատարման կոնկրետ ժամկետներ: Դրանց իրականացումը թույլ կտա ազատականացնել ներքին էլեկտրաէներգետիկ շուկան և խթանել փոխշահավետ միջսահմանային առևտուրը, ինչը կնպաստի ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Գործադիրը հավանության արժանացրեց ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանեց ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը՝ դրա հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
5274 դիտում
10:53 07-12-2016
Անվադողերի ներկրման ոլորտը ևս կազատականացվի. «Հայկական ժամանակ»
2639 դիտում
15:26 29-03-2019
ՀԴՄ-ների ներկրումը, իրացումը և դրանց տեխնիկական սպասարկումը կազատականացվի
1389 դիտում
15:06 04-04-2019
2019 թ. առաջին եռամսյակում կառավարությունը հաստատել 146 միլիոն դոլարի 13 ծրագիր
Այս բաժնից
2752 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3271 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը