211652_close_icon
views-count25742 դիտում article-date 23:41 27-07-2017

Արթիկի զինկոմիսարիատից մեծ տոնախմբությամբ ազգային բանակ ճանապարհվեցին ապագա առյուծ զինվորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 27-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքից մեծ տոնախմբությամբ Հայոց ազգային բանակ ճանապրհվեցին թվով 24 զինակոչիկներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զիկնոկամիսարիատում զինկոմ Տ.Նիկողոսյանի գլխավորությամբ գտնվում էին նաև Արթիկի ոստիկանապետ՝ Խ. Բարխոյանը, ոստիկանապետի տեղակալ Մ . Մխիթարյանը, զինակոչիկների ծնողներ, հարազատներ, հոգևոր հայրեր: Ելույթով հանդես եկավ զինկոմ Տ. Նիկողոսյանը, ով մասնավորապես իր խոսքով հորդորեց զինակոչիկներին, որ անվերապահորեն կատարեն հրամանատարների բոլոր հրամաննները, զերծ մնան վնասակար սովորություններից, որպեսզի ողջ ու առողջ վերադառնան իրենց հայրական օջախները: Զինակոչիկներին Աստծո օրհնությունը փոխանցեցին Տեր Սողոմոն և Տեր Եղիշե քահանաները: Երեւանում տղաներն այցելելելու էին Հայաստանի պատմության պետական եւ Ցեղասպանության թանգարաններ ու Մատենադարան, ապա ժամանելու հավաքակայան, որտեղից վիճակահանությամբ բաշխվելու են համապատասխան զորամասեր: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր