211652_close_icon
views-count5604 դիտում article-date 22:55 31-07-2017

Լեհաստանի նախագահը վետո է դրել դատական համակարգի մասին երկու օրենքների վրա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կիրառել է վետոյի իրավունքը երկու օրենքների նկատմամբ, որոնք կոչված էին բարեփոխելու երկրի դատական համակարգը։ Դրանք զանգվածային բողոքի ցույցեր էին առաջացրել երկրում։ Փաստաթղթերը վերանայման համար ուղարկվել են սեյմ։ Այս մասին հայտնում է [url=https://www.svoboda.org/a/28651127.html]«Ազատությունը»[/url]-ն։ «Սահմանադրության 122 հոդվածի 5-րդ մասի հիման վրա նախագահ Անջեյ Դուդան Ազգային դատական խորհրդի և Գերագույն դատարանի մասին օրենքները փոխանցել է սեյմի կրկնակի վերանայմանը»,- հայտնում է նախագահի գրասենյակը թվիթերյան պաշտոնական էջում։ Դուդայի խոսքով՝ Լեհաստանում դատական համակարգի բարեփոխում անհրաժեշտ է, սակայն այն չպետք է անջրպետ դառնա հասարակության ու պետության միջև։ Նշենք, որ Լեհաստանի կառավարության նախաձեռնությամբ դատական համակարգի բարեփոխումների դեմ նախորդ շաբաթներին ժողովրդական ցույցեր են կազմակերպվել: Դատական համակարգի բարեփոխումները չէին ողջունել նաև Եվրամիության կառույցները:

Նմանատիպ նյութեր