211652_close_icon
views-count2616 դիտում article-date 13:02 01-08-2017

«Երևանյան ամառ 2017». «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» բակային փառատոնի «աթլետիկա» մարզաձևում հաղթել է Մալաթիա-Սեբաստիայի թիմը

«Երևանյան ամառ 2017». եռամսյա միջոցառումների ծրագրով «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական փառատոնում աթլետիկան վերջին մարզաձևն էր: Աթլետիկայի մրցաշարում հաղթել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Նուբարաշեն վարչական շրջանի թիմը և լավագույն եռյակը եզրափակել են նորնորքեցի պատանի աթլետները: Թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

Նմանատիպ նյութեր