211652_close_icon
views-count1754 դիտում article-date 22:44 17-07-2015

Մալաթիա-Սեբաստիայի թիմը` «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի ֆուտբոլ մարզաձևի հաղթող

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձևերով: Մինչ համաքաղաքային փուլը մայրաքաղաքի 12 վարչական շրջանների թիմերը տեղերում պարզել են լավագույններին, որոնք էլ արդեն ուժերը չափում են համաքաղաքային փուլում: Հուլիսի 17-ին որոշվել են ֆուտբոլ մարզաձևի հաղթողները: 3-րդ տեղը զբաղեցրել է Աջափնյակ վարչական շրջանի թիմը: Համառ ու անզիջում պայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմը, որը եզրափակիչում 4:3 հաշվով հաղթել է Ավան վարչական շրջանի թիմին: Մրցաշարային եռյակում տեղ զբաղեցրած բոլոր թիմերը պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և գնդակներով: Նման միջոցառումների գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է: Մարզական առանձնահատուկ ունակություններով աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր