211652_close_icon
views-count6208 դիտում article-date 16:12 01-08-2017

Վարազդատ Հարոյանը՝ Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, որը կազմել է Football.Kulichki-ն: «Ուֆայի» հետ խաղից հետո (1:1) կայքը գրել է. ««Ուրալի» նորեկը վատ տպավորություն չի թողնում: «Ուֆայի» խաղում դաշտի տերերը սխալից հետո վաղ գոլ բաց թողեցին, դրա համար հետագայում շատ էին գրոհում: Ուֆիմցիները անցան երկար փոխանցումներով գրոհների: Հարոյանը երկրորդ հարկում և գնդակ խլելու համար պայքարում իրեն լավ էր դրսևորում, բայց էլ ավելի լավ՝ մրցակցի տուգանային հրապարակում: Եթե չլիներ մրցակցի դարպասապահը, ապա Հարոյանը կարող էր մի քանի անգամ աչքի ընկնել: Հարոյանը «Ուֆայի» հետ խաղում երեք անգամ դարպասին հարվածել է»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր